Իտալիայի կառավարությունը բնապահպանական նկատառումներով որոշել է փակել Եվրոպայի խոշորագույն պողպատաձուլման գործարանը:
Տարանտո քաղաքի ILVA ընկերությունը բազմիցս քննադատության է ենթարկվել այն պատճառով, որ վնասակար արտանետումների պատճառով խիստ ավելացել են քաղցկեղի դեպքերը:
Գործարանի սեփականատերերը հերքում են այս պնդումները, սակայն իշխանությունների ճնշման ներքո որոշել են այն փակել: Այժմ նրանք պետք է ներդնեն արտանետումների մաքրման տեխնոլոգիաներ:










































