Sunday, 21 06 2026
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր

Հակասական գագաթնաժողով

Երևանում երեկ տեղի է ունեցել ԵԺԿ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը: Դրան մասնակցելու համար Երևան են ժամանել Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարտենսը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Վրաստանի նախագահ Սաակաշվիլին և Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը: ԵԺԿ երևանյան վեհաժողովը ՀՀ համար իսկապես կարևոր իրադարձություն է` հատկապես նկատի ունենալով, որ այն Եվրահանձնաժողովի նախագահի հայաստանյան այցի առիթ է դարձել: Այսօր Ժոզե Մանուել Բարոզուն ասուլիս կտա Սերժ Սարգսյանի հետ: Կասկած չկա, որ այս իրադարձությունը Սերժ Սարգսյանը փորձելու է ներկայացնել իր PR-ի համար:

Ընդհանրապես, նկատելի է, որ Սարգսյանն ընդգծված կերպով ձգտում է զերծ մնալ ներքաղաքական զարգացումներից և ցույց տալ, որ ինքը զբաղված է շատ ավելի կարևոր և բարձր մակարդակի, ավելի գլոբալ հարցերով: Սրա նպատակն, իհարկե, այն է, որ Սարգսյանը ցույց տա, թե ինքը առավել բարձր կալիբրի գործիչ է, քան նրանք, ովքեր փորձ են անում միավորվել իր դեմ: Սակայն, մյուս կողմից, Հայաստանի ներսում առկա տնտեսական, սոցիալական, հասարակական խնդիրները շարունակում են գտնվել ծայրահեղ բարդ իրավիճակում: Պաշտոնական վիճակագրությունն անգամ չի կարողանում թաքցնել աղքատության աճը: Եվ այս պայմաններում առնվազն տարօրինակ է, երբ երկրի նախագահը փորձում է ընդգծված կերպով խորամուխ լինել արտաքին քաղաքական խնդիրներին` հատկապես նկատի ունենալով այն պարզ ճշմարտությունը, որ ցանկացած արտաքին քաղաքականություն ուժեղ է երկրի ներքին վիճակով: Այս իմաստով, Հայաստանի ներքին վիճակը ոչ միայն թույլ չի տալիս արդյունավետ արտաքին քաղաքականություն վարել, այլ նույնիսկ ընդհանրապես այդ քաղաքականությունը դարձնում է վտանգավոր` երբ իշխանությունը արտաքին աշխարհի հետ հարաբերվում է ընդամենը ներքին խնդիրներից ուշադրություն շեղելու համար:

Ահա նման հակասական վիճակում է ՀՀ-ում տեղի ունենում, ըստ էության, պատմական նշանակություն կամ արժեք ունեցող ԵԺԿ գագաթնաժողովը: Մի կողմից այն իսկապես կարևոր իրադարձություն է հայ ժողովրդի կյանքում, մյուս կողմից, սակայն, հայ ժողովրդի կյանքը այսօր այն աստիճան բարդ է ու ծանր, որ այդ իրադարձության արժեքը երևի թե որևէ մեկին չի էլ հետաքրքրում, ըստ որում` արդարացիորեն: Մյուս կողմից` հայաստանյան խնդիրներից շատերի լուծման բանալին է եվրաինտեգրացիան և այդ միջոցով է հնարավոր Հայաստան բերել նոր արժեքներ ու մտածողություն, բարեփոխումներ իրականացնել ներքին խնդիրները հաղթահարելու և դրանց կրկնություն թույլ չտալու նպատակով համակարգային փոփոխություններ իրականացնելու համար: Եվ չնայած եվրաինտեգրացիայի գաղափարը իշխանությունների համար ընդամենը քարոզչական նշանակություն ունի` դատելով նրանց խոսքի ու գործի հակասությունից, այսուհանդերձ հասարակության համար սա կենսական նշանակության խնդիր է, և այդ խնդրին հասարակությունն ինքը պետք է տեր կանգնի, առավել ևս, եթե տեսնում է, որ իշխանության տիրությունը բավարար մակարդակի վրա չէ կամ անկեղծ չէ: Հասարակությունը դրանից ոչ թե պետք է հիասթափվի եվրագաղափարներից և եվրաինտեգրացիայի հեռանկարից, այլ անի հակառակը և ինքը լրացնի այն, ինչ բաց են թողնում իշխանությունները:

Եվրաինտեգրացիան Հայաստանի հասարակությունը պետք է ոչ միայն իշխանությունների անելիքների շարքում դիտի, այլ նաև իր ռազմավարական նպատակների և առաջնահերթությունների: Վերջին հաշվով, եթե իշխանությունների համար սա ընդամենը քաղաքական հնարանքներից մեկն է, ապա հասարակության համար եվրաինտեգրացիան ներերկրային ճգնաժամը հաղթահարելու, թերևս, միակ գործնական միջոցն է, որը ձեռքից բաց թողնելու պարագայում կորուստները կարող են իսկապես անդառնալի լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում