ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն արտակարգ hանդիպման ընթացքում, որը նվիրված էր պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմանը, Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցման կոչ են արել:
ԱԽ-ն լուրջ անհանգստություն է արտահայտել հակամարտության զոհերի աճող թվի առնչությամբ՝ փոխանցում է BBC-ն:
Կիրակի զոհվել են ավելի քան 100 պաղեստինցիներ, իսրայելական բանակից նույն օրը զոհվել է 13 զինծառայող:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը վայրագություն է անվանել խիտ բնակեցված շրջանում մարտական գործողությունների անցկացումը:
Ավելի վաղ պաղեստինյան զինված ՀԱՄԱՍ խմբավորումը հայտնել էր մարտերի ընթացքում իսրայելցի զինվորի պատանդման մասին:
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Ռոն Պրոսորը հերքել է այդ տեղեկությունը:










































