Tuesday, 14 05 2024
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ԵՄ առանցքային երկրներն աջակցում են Հայաստանի` ԵՄ հետ ասոցացվելու գաղափարը. European Friends of Armenia

ԵՄ առանցքային երկրները ողջունում են Հայաստանին ասոցացնելու գաղափարը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) միջազգային հասարակական կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա փուլին:

Անդրադառնալով Հայաստանի նոր կառավարության աշխատանքին այս ուղղությամբ՝ նա նշեց, որ ԵՄ անդամ երկրներում ցանկացած նոր կառավարություն ունի 100 օր ժամանակ, ուստի դեռ վաղ է գնահատել ՀՀ կառավարության գործունեությունը հատկապես ԵՄ-Հայաստան հարաբերությունների ոլորտում: Ըստ նրա՝ կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ Եվրոպական խորհրդարանն է վերընտրվել, և շուտով Եվրոպական հանձնաժողովն ու Եվրոպական արտաքին գործերի ծառայությունը ևս կթարմանան. պետք է սպասել, որ ԵՄ ապագա գործընկերներն անցնեն իրենց աշխատանքին:

Խոսելով հայաստանյան արտաքին եվրասիական հանձնառությունների, Հայաստանի եվրասիական ինտեգրացման ձգձգման ու Եվրոպական միության հետ քաղաքական հարաբերությունները խորացնելու հնարավորությունների մասին՝ նա ասաց, որ եթե նույնիսկ ՀՀ-ը, ինչպես հայտարարվել էր, միանա Ռուսաստանի կողմից ղեկավարվող պրոյեկտներին, ապա Հայաստան-ԵՄ գործող համագործակցության մեծ հատվածն ուղղակիորեն առևտրի ոլորտին չէ, որ վերաբերում է։ Այնուամենայնիվ պարզ է, որ դա բավարար է պահպանելու և զարգացնելու ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի համագործակցություն, եթե կա դա անելու ուժեղ քաղաքական կամք:

«Կախված այդ համագործակցության բովանդակությունից, ինչպես կողմերը ամրագրեցին Վիլնյուսում, առանցքը պետք է լինի ժողովրդավարական ինստիտուտների և դատական համակարգի բարեփոխումները, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ապահովումը, լավ կառավարությունը, կոռուպցիայի դեմ պայքարը և քաղաքացիական հասարակության ուժեղացումը: Մասնավորապես այն կարող է ներառել ԱՀ երեք կամ չորս բաժիններ (բացի DCFTA-ից), որը Հայաստանն ու ԵՄ-ն ավարտին են հասցրել 2013 թ. հուլիսին՝ Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականություն, Արդարադատություն և ներքին գործեր, հարցեր, որոնք ներառում են շրջակա միջավայրը, գիտությունը, կրթությունն ու փոխադրումը: Սա կապահովի այս ամենի շուրջ ինստիտուցիոնալիզացված երկխոսության ավելի հստակ հանձնառություն: Այն կարող է նաև ընդլայնել համագործակցությունն արտաքին ու անվտանգության քաղաքականության ոլորտում՝ տարածաշրջանային հարցերի վրա հստակ կենտրոնացմամբ»,- ասաց Էդուարդո Օչոան՝ հավելելով, որ ներկայիս փաթեթն ընդգրկում է նաև ոլորտային համագործակցություն, խորացված տնտեսական ու բիզնես հարաբերություններ:

Ըստ նրա՝ ԵՄ-ում մեծ կոնսենսուս կա Արևելյան գործընկերության վերաբերյալ. ԵՄ-ն պետք է ապահովի յուրաքանչյուր երկրի համար հարմար հատուկ մոտեցում ծրագրային մյուս փուլում: «Հայաստանի Հանրապետության դեպքում ԵՄ առանցքային երկրներ և Եվրոպական խորհրդարանում տարբեր հեղինակավոր ձայներ ողջունում են Հայաստանին այնպիսի Ասոցացման համաձայնագիր առաջարկելու գաղափարը, որը կներառի Հայաստանի արտաքին նոր հանձնառությունները»,- ասաց ՀԵԲ ղեկավարը:

Նա նշեց, որ ԵՄ-ն առաջնորդվում է համագործակցության և ոչ պատերնալիզմի սկզբունքով, և եթե Հայաստանը չմիանա ԵՏՄ-ին, ապա ԵՄ-ն, օգտվելով իր իրավասություններից, և Հայաստանը, որպես ինքնիշխան երկիր, կարող են համաձայնությանո գալ՝ ինչ են ցանկանում անել միասին ապագայում:

«Այսինքն՝ երկու կողմերին է մնում որոշել և համաձայնության գալ իրենց հարաբերությունների մակարդակի, ինչպես նաև բովանդակության շուրջ. երկու կողմերն էլ պետք է մտածեն երկարաժամկետ գործընթացում, չնայած ԵՄ մակարդակով ոչինչ քարին գրված չէ»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում