Եմենի բնակիչ Ահմեդ Ալ-Քասեմին մտադիր է Ավստրալիան, Հարավային Ամերիկան և Եվրոպան անցնել ուղտի վրա նստած, գրում է Al Arabiya-ի կայքը: Ճանապարհորդը մտադիր է ուղևորությունը սկսել հոկտեմբերին, իսկ ճանապարհորդության սկիզբը կլինի Ավստրալիան: 2016թ. նա Հարավային Ամերիկա կմեկնի, հաջորդ տարի՝ Եվրոպա:
Ալ-Քասեմիին կմիանա լուսանկարիչների և թարգմանիչների խումբը. նա մտադիր է լայնորեն լուսաբանել իր ճանապարհորդությունը:
Եմենցին 16 ուղտեր ունի, որոնցից չորսը նվիրել են նրան: Նա այդ կենդանիներով շատ է ճանապարհորդել: Իսկ անհրաժեշտ գումարները հավաքվում է հատուկ հիմնադրամի միջոցով, սակայն երբեմն ստիպված է լինում վաճառել անձնական իրերը:
10 երեխաների հայրը նախկինում ծառայել է Եմենի բանակում, իսկ երիտասարդ տարիքում ֆուտբոլ է խաղացել:









































