Կործանված մալաjզիական Boeing ինքնաթիռի զոհերի ճանաչումը կսկսվի երկուշաբթի, հենց այդ ժամանակ էլ դեպքի վայր կժամանի փորձագետների խումբը: Այս մասին է հայտարարել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, հաղորդում է Reaters գործակալությունը:
Նիդերլանդները կկազմակերպեն ողբերգության զոհերի ճանաչման հետ կապված աշխատանքները, առկա է համապատասխան պայմանավորվածությունը, հայտնել է Ռյուտեն:
Մինչդեռ 247 զոհվածների մարմինները դուրս են բերվել Տորեզ ավան: Որոնողական աշխատանքները շարունակվում են, դրա տարածքն ավելացվել է ևս 50 քառ. կիլոմետրով: Որոնողական գործողություններին 800 մարդ է մասնակցում:












































