«Ժողովուրդ»-ը գրում է, որ Սերժ Սարգսյանն, ըստ էության, սկսել է իր քարոզարշավը` այդ նպատակին ծառայեցնելով օտարերկրյա պետությունների պաշտոնյաներին: Վերջին օրերին նա Երևանում հերթով ընդունում է օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, ընդ որում, և´ ՌԴ-ից, և´ Եվրոպայից: Հասկանալի է` այսպես նա փորձում է ցույց տալ, թե շնորհիվ իր «հավասարակշռված, բազմավեկտոր, նախաձեռնողական արտաքին քաղաքականության»` ինքը նստում-ելնում է աշխարհի մեծերի, բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ընդ որում, ոչ թե ինքն է մեկնում նրանց մոտ, այլ վերջիններիս կանչում Երևան:
Դժվար չէ կռահել, թե ինչու են այդ պաշտոնյաներն էլ այդքան հոժարակամ գալիս Հայաստան, նրանք էլ ունեն իրենց շահերը, մասնավորապես` շարունակում են օրակարգում մնալ ԼՂ հակամարտության կարգավորման, ավելի ճիշտ`ազատագրված տարածքներում խաղաղապահներ տեղակայելու, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրները:









































