Չնայած այն բոլոր լուրերին, թե Լոնդոնի «Չելսի»-ն պատրաստվում է վաճառել Ռոմելու Լուկակուի տրանսֆերը, այնուամենայնիվ «Ազնվականներ»-ի մարզչական շտաբը հնարավորություն է տվել ֆուտբոլիստին փորձել իր ուժերը մինչմրցաշրջանային պատրաստության ժամանակ.
«Մենք պլանավորում ենք, որ մրցաշրջանի նախապատրաստական փուլի երկրորդ շրջանին Լուկակուն կմիանա առաջին թիմին: Ինչպես ես եմ նկատում, ամեն ինչ ընթանում է հենց այդ սցենարով»-, ասել է Սթիվ Հոլանդը՝ Ժոզե Մոուրինյոի օգնականներից մեկը:
Լուկակուն նախորդ մրցաշրջանը վարձավճարով հանդես է եկել «Էվերթոն»-ում:







































