Այնպիսի տպավորություն է, որ Քեյթ Միդլթոնը ձգտում է ամեն ինչով նմանվել իր հանգուցյալ սկեսուրին և անգամ հանուն դրա տեղափոխվել է 80-ականներ` համենայն դեպս ոճով և սանրվածքով: Օրերս Քեյթը հայտնվել է թանգարանային ցուցադրության բացմանը մի հագուստով, որը բառացիորեն վերցված էր անցյալից, ինչպես նաև սանրվածքով, որ ակնհայտորեն ոգեշնչում էր 20-րդ դարի 80-ականների գլամուրային կերպարներին: Քեյթի ճոխ սանրվածքը և ճակատի կիսափունջը հիշեցնում էին այն, ինչը ժամանակին կրել է Ֆարա Ֆոսեթը: Դե իսկ հագուստը իսկապես, կարծես կարված լիներ այն նույն էսքիզներով, որոնցով հանրության առաջ էր հայտնվում արքայադուստր Դիանան:
Ամեն ինչ միասին` և՛ հագուստը, և՛ սանրվածքը, ակնհայտորեն հիշեցնում են Դիանայի կերպարը: 1983 թ. Դիանան կրել է գրեթե նույն կանաչ մետաքսից հագուստը` միայն թե այլ երանգով: Քեյթի հագուստը բավականին զուսպ է` բոլոր կոճակները կոճկված են, գոտիով և ուռած թևեքերով: Քեմբրիջի դքսուհին նույնիսկ ձեռքերն է նույն ձևով ծալում, ինչպես հանգուցյալ Լեդի Դին:
Նորաձևութան ոլորտի փորձագետները մեկնաբանել են Քեյթի նոր կերպարը: Բնականաբար նրա ոճային կտրուկ փոփոխությունը չէր կարող աննկատ մնալ հանրության կողմից:











































