Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն անհանգստացած են իրենց դստեր՝ Նորթի անվտանգությամբ, որը վերջերս դարձել է 1 տարեկան: Երեխային անհանգստացնող պապարացիներից ազատելու համար աստղային զույգը երկվորյակների է վարձել և փոքրիկի, և նրա դայակի համար, հայտնում է Grazia ամսագիրը:
Հաղորդվում է, որ Քիմն ու Քանյեն դիմել են Լոս Անջելեսում հատուկ մասնագիտացված գործակալության՝ ծառայության համար վճարելով 500 000 դոլար: Մանրամասն քասթինգից հետո նրանց հաջողվել է հարմար նմանակների գտնել:
Ամսագրի աղբյուրը պատմել է. «Քիմն ու Քանյեն երկվորյակների են վարձել՝ Նորթին պապարացիներից պաշտպանելու համար: Լոսանջելեսյան գործակալությունում լսումներ են կազմակերպել: Արդյունքում նրանք գտել են աղջկա գրեթե պատճեն կրկնօրինակը: Նրանք երկվորյակի են վարձել դայակի համար ևս: Նրանք հավատում են, որ դա լուսանկարիչներին հետքից կշեղի»:










































