Վերջերս UFC-ի գերթեթև քաշային կարգում չեմպիոնուհի հռչակված Ռոնդա Ռոուզին, զրուցելով mmaweekly.com-ի լրագրողի հետ, ասել է, որ սեքսն օգնում է իրեն ավելի լավ հանդես գալ, այդ պատճառով էլ ինքը փորձում է մարտերից առաջ շատ զբաղվել սեքսով:
«Աղջիկների մոտ դա բարձրացնում է տեստոստերոնը։ Այդ պատճառով էլ ես աշխատում եմ, ինչքան հնարավոր է, շատ զբաղվել սեքսով, երբ մարտերի եմ պատրաստվում: Իհարկե՝ ոչ առաջին պատահածի հետ: Եթե ես մշտական զուգընկեր ունեմ, ես զգուշացնում եմ նրան, որ շուտով մարտեր ունեմ: Սակայն սեքսով անմիջապես մարտի օրը զբաղվել հարկավոր չէ»,– բացատրել է Ռոուզին։










































