ԱԺ ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը խոսեց արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձությունների մասին` հայտարարելով, որ ամեն ազգ ունի իր ճակատագիրը:
Նրա խոսքերով, հայերը մինչև բարեկեցիկ կյանք ստեղծելը, շատ այլ խնդիրներ ունեն լուծելու. օրինակ` Ղարաբաղի խնդիրը, և ասաց, որ ըմբոստությունը Աստված մեզ չի ների:
Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը անդրադարձավ ներքաղաքական խնդիրներին, մասնավորապես` իշխանություն-ընդդիմություն էքսցեսներին: