Սքարլեթ Յոհանսոնը շարունակում է հաջողությամբ համագործակցել Dolce& Gabbana ապրանքանիշի հետ: Դերասանուհին դարձել է The One Desire օծանելիքի նոր տարբերակի դեմքը: Որպես լուսանկարիչ հանդես է եկել Թերրի Ռիչարդսոնը:
Ի տարբերություն արշավների՝ The One-ի նախկին գովազդային արշավների, որտեղ Սքարլեթը հանդես էր գալիս որպես մեղմ և նուրբ տիկին, այս անգամ հոլիվուդյան աստղը նախընտրել է հանդես գալ որպես մութ և խորհրդավոր, գայթակղիչ կին: Femme Fatale կնոջ կերպարը ընդգծվել է smoky eyes դիմահարդարմամբ:
«Այս օծանելիքն այն կանանց համար է, ովքեր ցանկանում են իրենց անկրկնելի զգալ, լինել գեղեցիկ և զգացմունքային,- հավաստիացնում են օծանելիքի ստեղծողները,- նրան են ուղղվում բոլոր հայացքները, երբ նա սենյակ է մտնում: Նա ուղղակի հմայիչ է և գրավում է յուրաքանչյուրին: Նա սեքսուալ է, բայց ոչ գռեհիկ»:













































