Նիդերլանդների բանկերը Ուկրաինայում Boeing-777-ի կործնումից հետո ինքնաթիռի ուղևորների վարկային քարտերի գողության մասին տեղեկություններից հետո հայտարարել են «կանխարգելիչ միջոցներ» ձեռնարկելու մասին: Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը
«Միջազգային ԶԼՄ-ները հայտնում են, որ տուժածների բանկային քարտերը գողացվել են»,- ասել են հոլանդական բանկային ասոցիացիայում:
Բանկերը խոստացել են անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել՝ հավելելով, որ զոհերի հարազատների կրած բոլոր կորուստները կվերադարձվեն, բերում է gazeta.ru-ն:
Այն մասին, որ անջատողականներն օգտագործում են աղետի զոհերի բանկային քարտերն ու մահացածների մարմիններից հավաքում են թանկարժեք անձնական իրերը, հուլիսի 19-ին Կիևում ճեպազրույցի ժամանակ ասել է նաև Ուկրաինայի Անվտանգության խորհրդի տեղեկատվական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն՝ հղում անելով «օպերատիվ տվյալների»:








































