Մոսկվային, հավանաբար, մնացել է վերջին հնարավորությունը՝ ցույց տալու, թե որքան լրջորեն է հետաքրքրված Ուկրաինայում հակամարտության լուծմամբ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Bild am Sonntag-ին տված հարցազրույցում:
Նախարարը խստորեն քննադատել է Ռուսաստանին Ուկրաինայում մալայզիական ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կործանման համար:
Նա ավիաաղետի մեջ մեղադրել է անջատողականներին:
Նախարարի խոսքով՝ կարևոր չէ՝ ուղևորատար ինքնաթիռը միտումնավո՞ր, թե՞ պատահաբար է կործանվել:
«Նա, ով նման զենք է կիրառում, հաշվի է առնում աղետի հավանականությունը և, ինչպես երևում է՝ ոչ մի բանի առաջ էլ չի կանգնի»,- ասել է նախարարը:
Բացի այդ, նախարարը անհասկանալի է համարել, որ ռուսական անձնագրերով մարդիկ կարող են շարունակել իրենց սև գործն անել Ղրիմում, Սլավյանսկում և Դոնեցկում, իսկ Մոսկվան նրանց չի կանգնեցնում:











































