Ղեկավարներն աշխատանքի են վերցնում նրանց, ովքեր դուր են գալիս իրենց, այլ ոչ թե նրանց, ովքեր թափուր աշխատատեղին հարմար թեկնածու են:
Ղեկավարների ավելի քան 50 տոկոսը խոստովանել է, որ գեղեցիկ արտաքինը, իրենց կառավարելու ունակությունը և ընդհանուր հոբբիների առկայությունը կարևոր են նոր աշխատակիցներ ընտրելու հարցում։ Այս մասին գրում է American Sociological Review պարբերականը։
«Իհարկե գործատուներն ուշադրություն են դարձնում նաև կոմպետենտության և փորձի վրա, սակայն բացի դրանից, նրանք իրենց կողքին ցանկանում են տեսնել այնպիսի մարդկանց, որոնց հետ աշխատելը հաճելի է»,- ասում է սոցիոլոգ Լորեն Ռիվերան:








































