Monday, 13 05 2024
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա հատվածըԱմբողջական հոդվածը
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է

Ի՞նչ արդարադատության մասին է խոսքը. Լևոն Հայրապետյանի փաստաբանը դժգոհ է դատարանի գործողություններից

«Ի՞նչ արդարադատության մասին է խոսքը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց օրերս Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալված, ապա կալանավորված հայազգի հայտնի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի պաշտպան Ռուբեն Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե այս փուլում ո՞րն է լինելու պաշտպանական կողմի գլխավոր խնդիրը:

Նա նշեց, որ պաշտպանական կողմն արդեն սկսել է պաշտպանությունը՝ կենտրոնանալով Լևոն Հայրապետյանի նկատմամբ կիրառված ապօրինի խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու վրա: Ըստ նրա՝ երեկ արդեն հայտարարություն են տվել այն մասին, որ Լևոն Հայրապետյանին պետք է համալիր բուժզննման ենթարկել՝ պարզելու համար, թե ինչ հիվանդություններով է տառապում Հայրապետյանը, որոնց առկայության պայմաններում նա չի կարող գտնվել մեկուսարանում՝ ըստ ՌԴ կառավարության թարմացված որոշման:

Պաշտպանն ասաց, որ գործընթացը կիրականացվի հնարավորինս կարճ ժամկետում: «Մենք պահանջել ենք, որպեսզի բժշկական նախարարական հանձնաժողովում ներգրավվի նաև Հայրապետյանին բուժող բժիշկը: Եթե հանձնաժողովը կազմվի այս եղանակով, և եզրակացություն կազմի, որ Հայրապետյանն այդ հիվանդություններով չի կարող մնալ կալանքի տակ, ապա նրան մեկուսարանից ազատ կարձակեն, այսինքն՝ խափանման միջոցը կփոխվի»,- ասաց փաստաբանը:

Ինչ վերաբերում է անհապաղ քննչական գործողություններին, ապա նա նշեց, որ դժվար է ինչ-որ բան ասել, քանի որ այսօր պաշտպանական կողմին տեղեկացրել են, որ հուլիսի 24-ին Հայրապետյանին պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի: «Երբ առաջադրեն, այն ժամանակ հասկանալի կդառնա, կտեսնենք, թե ինչ է գրված կախարդական կերպով»,- նկատեց հայազգի հեղինակավոր փաստաբանը:

Ռուբեն Մարգարյանը նաև նշեց, որ արդարադատությունից դժվար է խոսել, երբ տնտեսական հոդվածներով մեղադրվողի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվում է կալանքը:

«Ինչ վերաբերում է հետաքննությանը, ապա այստեղ խոսել արդարադատության մասին՝ վաղ է, քանի որ հետաքննությունը արդարացի լինելու խնդիր չունի, հետաքննությունը հետաքննում է քրեական գործը: Համոզմունք ունեմ, որ Հայրապետյանին կալանքի տակ առնելու որոշումը ճիշտ չէր: Ես համաձայն չեմ այդ որոշման հետ, քանի որ գործի այն նյութերը, որոնք ներկայացվել են դատարանին, կալանք չէին ենթադրում, հիմք չկար այդ հանցագործությունում նրա մասնակցության վերաբերյալ:

Ես արդեն հոգնել եմ մեկնաբանել դատարանի գործողությունները, երբ դատարանը, չնայած միջնորդություններին, որպես խափանման միջոց կիրառում է կալանքը: Նույնիսկ բժշկական եզրակացությունների կամ այլ ապացույցների առկայության դեպքում, երբ որպես խափանման միջոց կարելի է կիրառել գրավը կամ տնային կալանքը, ցավոք՝ 99% դեպքերում Մոսկվայում դատարանը որպես խափանման միջոց ընտրում է կալանքը:

Սա միտում է, վիճակագրություն. Հայաստանում ևս այդպես է 94.9% դեպքերում: Ուստի այս պայմաններում խոսել արդարադատության մասին՝ հնարավոր չէ»,- ասաց նա:

Եզրափակելով՝ փաստաբանն անդրադարձավ նաև խոսակցություններին, թե Լևոն Հայրապետյանի հետ կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի՝ ասելով, որ ինքը քաղաքական ենթատեքստ չի տեսնում:

Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալեցին Հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին՝ Լևոն Հայրապետյանին, հայտնի «կինգիսեփյան» հանցավոր խմբավորման գործի բացահայտման շրջանակներում, որի հետևում կանգնած է ազդեցիկ ռուսական սենատորներից մեկը: Ներկա պահին Լևոն Հայրապետյանը մեղադրվում է մի քանի քրեական հոդվածներով՝ փողերի օրինականացում հանցավոր ճանապարհով, չարաշահումներ, փողերի լվացում: Ըստ պաշտոնական վարկածի՝ ռուսական սենատոր Իգոր Իզմեստևն է խոստովանել Հայրապետյանի հետ իր հանցավոր կապերի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում