Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ եթե Իսրայելը խաղաղություն է ցանկանում Պաղեստինի հետ, ապա նա պետք է գնահատի ստեղծված իրավիճակը.
«Պաղեստինին ՄԱԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակի տրամադրումը հաստատում է այն, որ Պաղեստինն արդեն իսկ անկախ պետություն է: ԱՄՆ-ը պետք է Իսրայելից պահանջի Գազայի հատվածում բռնությունների լիակատար դադարեցում՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը վերսկսելու համար»:











































