Ամանորյա ավանդական շուկաները՝ ձեռագործ վարպետներով, տոնածառի խաղալիքներով, ամանորյա հյուրասիրություններով, կբացվեն այսօր Գերմանիայի քաղաքների մեծ մասում: Բեռլինում վաճառականներն արդեն սպասում են առաջին գնորդներին, որոնք վատ եղանակային պայմանների պատճառով շատ քիչ են:
Մայրաքաղաքում արդեն մի քանի օր է, ինչ անձրև է գալիս, որի տակ թրջվում են կարմիր տոնական վրանները և տխուր վաճառականները:
Մթերային վրանները մեծ համբավ են վայելում այն մարդկանց շրջանում, ովքեր սիրում են նրբերշիկ ու բուտերբրոդ ուտելով և գլինթվեյն խմելով հուշանվերներ գնել:









































