Ֆրանսիայի Fontainebleau աճուրդի տանը վաճառքի է հանվելու Նապոլեոնի ծածկագրված նամակը, որում նա հրամայում է պայթեցնել Կրեմլը:
Աճուրդի տան ներկայացուցիչ Ժամ Քրիստոֆ Շատանյեն նշել է, որ նամակն իր էությամբ բացառիկ է` ոչ այնքան ծածկագրի պատճառով, այլ` որ դրանում ի հայտ է գալիս մեկ այլ Նապոլեոն:
«1812թ. Նապոլեոնը մտավ Մոսկվա, երբ գտնվում էր իր հզորության գագաթնակետին, սակայն այնտեղից վերադարձավ կոտրված: Ռուսները նախօրոք հեռացել էին Մոսկվայից և հրկիզել քաղաքը: Նապոլեոնին այնտեղ հաղթանակ չէր սպասվում, այնտեղ նույնիսկ մթերք չկար սովից մահացող նրա բանակի համար»,- ասել է Շատանյեն:
Շատանյեն նշել է, որ դա շատ խրատական նամակ է` հավելելով, որ միայն կնոջը՝ Ժոզեֆինային, ուղղված նամակներում է Նապոլեոնը զգացմունքայնության նման ինչ-որ բան արտահայտել:
Աճուրդի կազմակերպիչները մտադիր են նամակը վաճառել 15 հազար եվրոյով:










































