Դամասկոսի օդանավակայանը այսօր չվերթներ չի ընդունում` հաղորդում են արաբական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Դուբայի օդանավակայանի աշխատակիցներից մեկին:
«Այսօր Դամասկոսի հետ ավիաուղիները չեն աշխատում, քանի որ տեղի օդանավակայանը չվերթներ չի ընդունում»,- ասել է լրագրողների զրուցակիցը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, այսօր Դամասկոսի օդանավակայան տանող ճանապարհին տեղի են ունեցել արյունալի մարտեր Սիրիայի կառավարական ուժերի ու ապստամբների միջև:
Interfax-ի փոխանցմամբ` իշխանություններին հաջողվել է հսկողության տակ վերցնել ավտոմայրուղին:








































