Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային նավատորմի նավերը հաջողությամբ իրենց առաքելությունն են կատարում միջազգային ջրերում՝ ծովահենային հարձակումներից պաշտպանելով մոտ 1500 իրանական ու օտար նավերի:
Այս մասին Թեհրանում ուրբաթօրյա նամազից հետո հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին: Վերջինիս խոսքերով՝ այսօր Իրանի ռազմածովային ուժերի 23-րդ նավատորմիղը ժամանում է Սուդան: Սայարին հավելել է, որ այդ նավատորմիղի մեջ մտնում է նաև «Ջամարան» էսկադրոնային ականակիրը:
Իրանական ռազմանավերը Սուդանում գտնվելու են 3 օր:









































