ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում քոլեջի ղեկավարությունը մեղադրվել է ուսանողների իրավունքների խախտման մեջ այն բանից հետո, երբ արգելել է «Սուրբ Ծնունդ» գրությամբ ամանորյա եղևնիների վաճառքը:
Ինչպես հաղորդում է ReligionToday-ը՝ ուսանողական ակումբի անդամները մտադրվել էին վաճառել ամանորյա եղևնիներ, որպեսզի գումար հավաքեն «Հրեշտակի եղևնի» բարեգործական ակցիայի համար, որի շնորհիվ կալանավորների երեխաները ստանում են տոնական նվերներ:
Ուսանողները տեղակայել են եղևնիների վաճառքի մասին թռուցիկները նաև այլ տարածքներում: Սակայն ավելի ուշ քոլեջի ղեկավարությունը որոշել է փոխել «Սուրբ Ծնունդ» բառը «տոնական»-ով:
Քոլեջի տնօրենն ամեն ինչ բացատրել է, որ իրենք չեն կարող ծառերը վաճառել՝ դրանք կապելով բացառապես քրիստոնեական տոնի հետ:









































