2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.4% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.4%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.5%-ով, իսկ ծառայությունների ոլորտում սակագների հավելաճը կազմել է 0.1%:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2012թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.1% միջին ամսական հավելաճ, ինչը 0.1 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից (0.2%):
2012թ. նոյեմբերին 2011թ. նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 3.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`3.9%, ոչ պարենային ապրանքներինը` 5.8%, ծառայությունների սակագներինը` 2.0%, իսկ հունվար-նոյեմբերին 2011թ. հունվար-նոյեմբերի համեմատ` համապատասխանաբար 2.5%, 2.2, 4.5 և 2.1%:









































