Tuesday, 14 05 2024
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00

Ազատամարտիկին ծեծելով սպանել են կնոջ ու աղջկա աչքի առաջ․ այսօր նրա հուղարկավորությունն էր

Արցախյան ազատամարտի մասնակից Վարդան Թումանյանին Ջունգլ մականունով Գևորգ Սարգսյանը, հոր՝ Բաբկեն Սարգսյանի և իր մերձավոր 2 բարեկամների հետ ծեծել է հենց շենքի բակում, Վարդանի կնոջ և դստեր ներկայությամբ: Կնոջ և դստեր ջանքերը՝ ազատելու Վարդանին նրանց ճանկերից, ապարդյուն են անցել: Ծեծելով, մահամերձության աստիճանի հասցնելուց հետո հանցավոր խումբը ինքնակամ լքել է տարածքը՝ կնոջը հորդորելով շնորհակալ լինել, որ դեռ ողջ են թողնում:

Վարդանի և Բաբկեն Սարգսյանի միջև վեճը ծագել է նարդու սեղանի շուրջ: Փոխադարձ ռեպլիկներից վիճաբանություն է սկսվել: Բաբկենը Վարդանին թուրք է անվանել, որն էլ թեժացրել է վեճը: Վարդանը, սակայն, Բաբկենին հորդորել է վերջ տալ: «Մեծ մարդ ես, վե՛րջ տուր»,- կնոջ պատմելով՝ ասել է Վարդանը: Բաբկենը, սակայն, բորբոքվել է, ձեռքով ցրիվ է տվել նարդու խաղաքարերը և ուզեցել խաղատախտակով հարվածել Վարդանին: Վարդանը հրել է, որի ժամանակ նա ընկել է: Թերևս վիրավորվելով դրանից՝ Բաբկենը տուն է գնացել, կատարվածը պատմել տղաներին, որոնք, ըստ շրջանառվող խոսակցությունների, «Էլլա» գիշերային ակումբի անվտանգության աշխատողներ են, վերադարձել են «հոր մուռը հանելու»:

«Եկան, հարցրին, թե Վարդանն ո՞վ է, ապա կանչեցին մի րոպեով պատի հետև»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց կինը՝ տիկին Տանյան: Նրա խոսքով՝ նրանք Վարդանից պահանջել են ներողություն խնդրել, որը նա չի արել: Ապա սկսվել է ծեծուջարդը: «Նրանք հարվածում էին Վարդանին: Ընկած վիճակում, երբ ամուսինս փորձում էր բարձրանալ, իրենք իրենց ավելի հարմար դիրքի համար ավելի էին բարձրացնում, խփում էին ու դեմքին, գլխին հարվածներ հասցնում: Հերթական հարվածից հետո նա ընկավ ասֆալտին, ու բերանից պրոթեզի կեսը թափվեց»,-պատմեց կինը:

Ծեծելուց հետո նրանք հանգիստ հեռացել են: Վարդանի հարազատները նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա երկար չի մնացել և փախել է տուն, որտեղ աստիճանաբար նրա վիճակը վատացել է: Հաջորդ օրը նորից տեղափոխել են հիվանդանոց, որտեղ գլխուղեղի վիրահատությունից հետո մի քանի ժամ անց մահացել է:

Այս գործով արդեն իսկ քրեական գործ կա հարուցված: Ջունգլը և իր բարեկամներից մեկը ձերբակալված են: Հորը՝ ստորագրությամբ՝ չհեռանալու պայմանով, ազատ են արձակել: Ծեծին մասնակցած երկուսը փախուստի մեջ են:

Վարդանի քրոջ՝ տիկին Մարիետայի խոսքով, եթե այս գործով արդարություն չլինի, և նրանք խմբակային հանցագործության համար 15 տարվա անազատության չդատապարտվեն, ինքը սեփական ձեռքերով արդարության կհասնի: «Այդ ժամանակ էս գործի ավարտը ես եմ անելու: Հայաստանում այդ ժամանակ կհայտնվի Մարիետա Թումանյանը, որը տեռոր է անելու»:

Չնայած որ հանցագործության հիմնական իրականացնողները ձերբակալված են, սակայն Վարդանի կինն ու երեխաները վախենում են նրանց ընտանիքից ու մերձավորներից: Ջունգլը անգամ Վարդանի կնոջ հետ առերեսման ժամանակ սպառնացել է, թե զգուշ եղիր, երեխաներ ունես, աղջիկներ ունես…

«Ջունգլին բոլորն են ճանաչում այս քաղաքում: Նրանք վարձու մարդասպաններ են: Բայց իրեն մեծացնողները, էդպես դուխ տվողները չեն պատկերացնում, որ մի օր Էդ կենդանին իրենց դեմ է դուրս գալու, իրենց երեխաների դեմ է անելու: Նրանք արյունոտ հացով սնված մարդիկ են»,- արցունքը կոկորդում ասաց տիկին Տանյան:

 

Առավել մանրամասն՝ տեսանյությում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում