Կոլումբիայի կառավարությունն ու FARC ապստամբական խմբավորումն ավարտել են Կուբայում խաղաղ բանակցությունների առաջին փուլը` հայտնում է BBC-ն:
Բանակցությունների նպատակը գրեթե կես դար տևող հակամարտությանը վերջ դնելն է: Ծրագրվում է, որ FARC-ը զենքը վայր դնի և ներգրավվի երկրի քաղաքական կյանքին:
Կոլումբական իշխանությունների ներկայացուցիչը հայտարարել է, որ բանակցային գործընթացը զարգանում է` ինչպես ծրագրվել էր, ու հաջորդ փուլը տեղի կունենա Հավանայում` դեկտեմբերի 5-ին:










































