Ամերիաբանկը ներկայանում է հայկական բանկի համար եզակի գործարքով, բանկը հանդես է գալիս ոչ միայն որպես ակրեդիտիվ թողարկող բանկ, այլ նաև որպես ակրեդիտիվ հաստատղ բանկ:
Ամերիաբանկը հաստատել է ակրեդիտիվ խոշորագույն բանկային խմբի անդամ հանդիսացող ղազախական հեղինակավոր բանկի համար: Հայկական արտահանող կազմակերպության օգտին թողարկված ակրեդիտվի հաստատումը Ամերիաբանկի կողմից կխթանի հայրենական արտադրանքի արտահանումը, ինչպես նաև կնպաստի արտահանման շուկաների ընդլայնմանը:
Շնորհիվ ֆինանսական շուկայում ձեռք բերած ճանաչման` որպես հուսալի և կայուն գործընկեր, Ամերիաբանկը հնարավորություն է ստանում ակտիվորեն համագործակցել օտարարերկրյա հեղինակավոր բանկերի հետ` իր հաճախորդների առևտրի ֆինանսավորման գործարքների ընդլայնման ուղղությամբ:
Ընթացիկ տարվա 10 ամսվա կտրվածքով Ամերիաբանկի ակրեդիտիվների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 19 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 124 %-ով:






































