Բրյուսելում բարձրացվել է Բելգիայի պետական անվտանգության վարչության աշխատակիցների հարցը, ովքեր Facebook-ում և LinkedIn-ում նշել են անվտանգության վարչությունը որպես իրենց գործատու՝ հաղորդում է The Times-ը:
«Մենք չգիտենք, թե կոնկրետ քանի մարդու մասին է խոսքը»,- նշել է Դիրք Կլասը՝ հավելելով, որ վարչության ճանաչմամբ դա հինգ մարդուց քիչ է:
Հատուկ ծառայությունների հաղորդմամբ՝ սովորական որոնումը դուրս է բերում այն մարդկանց վրա, ովքեր հայտարարում են, որ աշխատել կամ աշխատում են Պետական անվտանգության ծառայությունում: Մենք չենք կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել, որ նրանք մեր վարչության անդամներ են՝ նշում են նրանք:
Մասնագետները սպասում են, որ շատախոս աշխատակիցների դեմ միջոցներ ձեռք կառնվեն՝ նշում է Չարլզ Բրեմենը և Մարի Տուրեն:








































