Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Զինվորները Կոմայգում աղջկա հետ սեքս են ուզել, բայց աղջիկը տղա է դուրս եկել, հետն էլ՝ փողերը «շորթել»

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվեց Մուշեղ Կ.-ի և Կարեն Կ.-ի գործի դատական քննությունը:

Ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող այս երիտասարդները, ըստ մեղադրանքի, ինքնակամ թողել են զորամասը, Երևան քաղաքի «Կիրովի» այգու մուտքի մոտ հանդիպել կանացի հագուստներ կրող համասեռամոլ Մերուժան Դ.-ին և, համոզված լինելով, որ նա կին մարմնավաճառ է, վերջինիս հետ նույն այգում սեռական հարաբերություններ ունենալու դիմաց պայմանավորվել ու վճարել են 19 հազար դրամ:

Սակայն երիտասարդները «մարմնավաճառուհու» ձայնից շուտով հասկացել են, որ նա տղամարդ է, և հետ են պահանջել իրենց գումարը:

«Մարմնավաճառուհին» չի համաձայնել գումարը վերադարձնել, ավելին, սեռական հայհոյանք է տվել:

Զինծառայողները վիրավորվել են ու հարվածներ հասցրել «մարմնավաճառուհուն»: Իսկ երբ նա ասել է, թե գումարը իր գրպանում է, կարող են վերցնել, նրանք այդ գրպանում ոչինչ չեն գտել ու վերցրել են այնտեղ եղած բջջային հեռախոսը:

«Մարմնավաճառուհու» բարձրացրած աղմուկին ականջալուր են եղել այգու մոտակայքում գտնվող մյուս «մարմնավաճառուհիները» և հարայհրոցով մոտեցել են անմխիթար վիճակի մեջ հայտնված զինծառայողներին:

Վերջիններս այդ «զորագնդի» դեմ պայքարել չցանկանալով՝ «նահանջել են»՝ հանգամանքների բերումով իրենց հետ տանելով նաև «մարմնավաճառուհու» հեռախոսը:

Հետագայում «մարմնավաճառուհին» բողոքել է, պարզվել է, որ զինծառայողները նրա առողջությանը պատճառել են թեթև վնաս: Բջջային հեռախոսի արժեքը եղել է 9 հազար դրամ: Այն հայտնաբերվել ու առգրավվել է:

Ամբաստանյալ երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով ինքնիրավչության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 2-րդ մասով:
Ընդհանուր իրավասության դատարանում տուժողը հայտնել է, թե բողոք չունի, ամբաստանյալների հետ հաշտվել է:

Տուժողի հետ հաշտվելու մասին են հայտարարել նաև ամբաստանյալները, ովքեր հայտնել են, թե իրենք սեռական շեղվածություն չունեն, այդ պատճառով կտրականապես չեն ցանկացել, որ տղամարդ մարմնավաճառը իրենց սեռական ծառայություններ մատուցի:

Նրան մոտեցել են սխալմամբ, չեն տարբերել, որ տղամարդ է մարմնավաճառը, նա եղել է կնոջ հագուստով, արդուզարդով ու հարդարանքով: Իրենք չեն իմացել, որ այդ այգու մոտ կանգնում են սեռական շեղվածություն ունեցողները:

Այսօր դատական վիճաբանությունների փուլն էր: Մեղադրողը հաստատված գնահատեց ամբաստանյալների մեղքը և միջնորդեց, որ նրանք դատապարտվեն 400 հազար դրամական տուգանքի:
Պաշտպանական կողմը իր ճառում հիմնավորեց, որ տղաների կատարածի մեջ բացակայում են ինքնիրավչության հանցակազմի առնվազն երկու հատկանիշները:

Ամբաստանյալներն իրենց գումարը հետ են պահանջել ու չեն ցանկացել, որ տուժողը իրենց սեռական ծառայություն մատուցի: Վերջինս հրաժարվել է գումարը վերադարձնել՝ պատճառաբանելով, թե կորցրել է իր հինգ րոպե ժամանակը, որը կարող է գնահատվել հենց տասնինը հազար դրամ:

Տուժողը չի ցանկացել վերադարձնել գումարը՝ չկայացած հաճախորդների վրա բարկությունից:

Բայց ամբաստանյալներն էլ գումարը վճարել էին ոչ թե «մարմնավաճառուհու» հետ հինգ րոպե զրուցելու, այլ ուրիշ ծառայության համար, դրա համար նրանք էլ արդարացի են համարել, որ իրենց գումարը ենթակա է վերադարձման

Պաշտպանական կողմը վիճարկեց նաև տուժողին էական վնաս հասցնելու հանգամանքը: Տուժողի մոտ է մնացել ամբաստանյալների 19 հազար դրամը: Տուժողի հեռախոսը, որ ամբաստանյալների մոտ է մնացել խուճապի մատնվելու արդյունքում, 9 հազար դրամ արժեք է ունեցել:

«Հաշվանցի դեպքում տուժողն ամբաստանյալներին պարտք է մնացել 10 հազար դրամ: Դեռ հարց է, թե ով ում նկատմամբ է ինքնիրավչություն կատարել»,- ասաց պաշտպանը:

Ըստ պաշտպանական կողմի՝ ամբաստանյալների արարքին տրվել է սխալ քրեաիրավական գնահատական, ինքնիրավչության հանցակազմը նրանց արարքում բացակայում է:
Նրանք նաև տուժողին վնաս պատճառելու դիտավորություն չեն ունեցել:

Ամբաստանյալները զինծառայող են, երիտասարդ, բազմաթիվ շնորհակալագրեր են ստացել:

Պաշտպանական կողմը միջնորդեց ամբաստանյալներին ճանաչել անպարտ և արդարացնել:

Պաշտպանը հիշատակեց նաև, որ այսօր Արդարադատության միջազգային օրն է, բոլորին շնորհավորեց այդ կապակցությամբ ու մաղթեց, որ արդարադատությունը հաղթանակ տանի այս գործով:
Մեղադրողը հանդես եկավ ռեպլիկով և պնդեց, որ ամբաստանյալների կատարածը եղել է ինքնիրավչություն:

Եվ տուժողին էական վնաս է հասցվել՝ ոչ թե նկատի առնելով նրա հեռախոսը ամբաստանյալների կողմից վերցվելու հանգամանքը, այլ այն, որ «ոտնձգություն է կատարվել մարդու իրավունքների և ազատությունների նկատմամբ»:

Նախագահողը ճշտեց՝ մարդու ֆիզիկական անձեռնմխելիության մասի՞ն էր ասում մեղադրողը, բայց մեղադրողը դա չհաստատեց: Ըստ ամենայնի, նկատի էին առնվում հենց մարդու իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ սեռական կողմնորոշման ազատությունը:

Տուժողը մեկ անգամ ևս պնդեց, որ ամբաստանյալների դեմ բողոք չունի:

Նախագահողը մտավ խորհրդակցական սենյակ, քիչ անց դուրս եկավ ու հրապարակեց դատավճիռը:

Մուշեղն ու Կարենը մեղավոր ճանաչվեցին ինքնիրավչության համար՝ հենց մեղսագրված հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 2-րդ մասով, և դատապարտվեցին 500 հազարական դրամ տուգանքի:

Ամբաստանյալներից համապարտության կարգով որպես դատական ծախս կբռնագանձվի 24 հազար 800 դրամ:

Փաստորեն, Արդարադատության միջազգային օրը դատարանն ավելի խիստ պատիժ սահմանեց, քան միջնորդել էր մեղադրողը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում