Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը կարծում է, որ Իրանը մտադիր չէ հրաժարվել իր միջուկային նկրտումներից և կարող է ընհուպ մոտենալ միջուկային զենք ստեղծելուն արդեն հաջորդ տարի, հայտնում է ITAR-TASS-ը:
Բարաք Օբաման վստահություն է հայտնել, որ այլ պետություններին «այս կամ այն կերպ» կհաջողվի Իրանին ստիպել հրաժարվել իր մտադրությունից: Նա հույս ունի, որ դա տեղի կունենա մինչև այն, երբ իսլամական հանրապետությունը կհասնի, նրա խոսքով, «իմունիտետեի գոտուն», որի ներքո հասկացվում է մեկ միջուկային զենք ստանալու համար անհրաժեշտ քանակությամբ հարստացված ուրան կամ ռազմական պլուտոնիում պատրաստելը:
Բարաքն ասել է, որ իր կածիքով` Իրանն այդ գոտում կհայտնվի 2013-ի ընթացքում:
Նա կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է ուշադիր հետևի միջուկային ոլորտում Թեհրանի բոլոր քայլերին և նրա նպատակների վերաբերյալ պատրանքներ չունենա:
Նա չի հավատում, որ միջազգային տնտեսական պատժամիջոցներն Իրանին կստիպեն փոխել իր քաղաքականությունն ու հրաժարվել իր միջուկային ծրագրից: Նրա խոսքով` ինքը երջանիկ կլիներ, եթե Իրանում հեղափոխություն տեղի ունենար, որը կփոխեր երկրի ներկայիս կառավարությունը, սակայն «միայն երազանքներով և ազգային անվտանգության աղոթքներով մարտավարություն չի ստեղծվի»: Բարաքը նշել է. «Այդ պատճառով իրանին հարվածելը մնում է գործողությունների հնարավոր տարբերակներից մեկը»:
Փաստը, որ իրադարձությունների այդպիսի զարգացումը չի բացառում նաև ԱՄՆ-ը, հաստատել է նաև Պանետտան. «ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մենք թույլ չենք տա, որ Իրանը միջուկային զենք ստանա, և դա մնում է մեր քաղաքականությունը»:
Միևնույն ժամանակ նա համարում է, որ «առայժմ ժամանակ և հնարավորություն կա այդ խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծել փորձելու համար»:









































