Նյու Յորքում արագ սննդի McDonald’s, Burger King, KFC ռեստորանների աշխատակիցները համակարգված գործադուլ են անում: Բողոքի ակցիայի կազմակերպիչները գորածատուներից պահանջում են աշխատավարձի բարձրացում ՝ մեկ ժամի դիմաց մինչև 15 դոլար:
Reuters գործակալության փոխանցմամբ՝առաջինն իրենց աշխատավայրերը լքել են կենտրոնական կայարանի մոտ գտնվող McDonald’s-ի աշխատակինցերը: Սպասվում է, որ ակցիային կմասնակցեն տասնյակ ռեստորանների հարյուրավոր աշխատակիցներ:
Գործադուլավորներին օգնություն է ցուցաբերել «Փոփոխությունների նյույորքյան հասարակություն» ասոցիացիան, որը նախկինում օգնել է ավտոլվացման կետերի և մթերային խանութների աշխատողներին՝ ստեղծել իրենց արհմիությունները:
Աշխատանքն արագ սննդի համակարգում ԱՄՆ-ում համարավում է ամենացածր վարձատրվողը: Վաճառողների աշխատավարձերի բարձրացումը կհանգեցնի սենդվիչների 1-2 դոլարով թանկացման, ինչը տնտեսական պատճառներով անթույլատրելի է,- հավաստել է McDonald’s-ի նախկին ղեկավար Ռիչարդ Ադամսը:







































