«Առավոտ»-ի հետ զրույցում վաշինգտոնաբնակ ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի քննադատությանը` ուղղված ՌԴ միգրացիոն ծառայությունների կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագրին, նկատեց.
«Կարծում եմ, որ այդ հարցը այնքան էլ կախված չէ ՌԴ միգրացիոն ծառայությունների կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագրի քաղաքականությունից: Մարդիկ գնում են այնտեղ, որտեղ իրենց ավելի հարմար է և շահավետ ապրել: Եթե մարդկանց համար ավելի շահավետ է ՌԴ-ն, նրանք ավելի հարուստ են ապրում ՌԴ-ում, այդ դեպքում որևէ արձանագրությամբ, որևէ հռչակագրով նրանց հետ չես պահի այդ քայլից: Ուստի այնքան էլ մեծ նշանակություն չունի, թե ինչպիսին է ՌԴ քաղաքականությունը «Հայրենակիցներ» ծրագրի շրշանակներում, առավել ևս, որ Մոսկվայի քաղաքականությունն այնքան էլ հետևողական չէ և խափանումներ է թույլ տալիս»:





































