Pirelli-2013 օրացույցի հեղինակը ֆոտոլրագրող Սթիվ ՄաքՔարրին է: Մոդելների` Ռիո դե ժանեյրոյում արված լուսանկարները լրացրել են քաղաքային բնապատկերները և տեղի բնակչության առօրյայի պատկերները, հայտնում է spletnik.ru-ն:
Նոր Pirelli-ին բարեգործական նախագիծ է, ուստի սովորաբար մերկ լուսանկարվող օրացույցի հերոսուհիներն այս անգամ ավելի փակ հագուստներով են: Pirelli քասթինգի 17 տարվա փորձառությամբ տնօրեն Ջենիֆեր Սթարը հայտնում է. «Նոր հերոսուհիներից շատերը զբաղված են տարբեր բարեգործական նախագծերում: Երբ մոդելներին հայտնեցինք, որ նրանք մերկ չեն լուսանկավելու, նրանցից շատերը շատ հիասթափվեցին: Նրանց թվում էր նաև մոդել Պետրա Նեմցովան»:
Նոր Pirelli-ի հերոսուհիների թվում են` հղի Ադրիանա Լիման, մոդելներ Իզաբելի Ֆոնտանան, Քարլի Քլոսսը, Էլիզա Սեդնաուն, Լիա Կեբեդեն, դերասանուհի Սոնյա Բրահան, երգչուհի Մարիսա Մոնտեն:








































