Աֆղանստանի ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու, ովքեր կասկածվում են անչափահաս աղջկան գազանաբար սպանելու մեջ: Նրանք կտրել են զոհի կոկորդն այն բանից հետո, երբ աղջիկը հրաժարվել է ամուսնանալ կասկածյալներից մեկի հետ:
Ինչպես հաղորդում է բրիտանական Sky News հեռուստաալիքը, Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Քունդուզ նահանգում բնակվող 15-ամյա աղջիկը սպանվել է, երբ գետից ջուր բերելու համար դուրս է եկել տնից: Հետդարձի ճանապարհին աղջկա վրա հարձակվել են և կտրել նրա կոկորդը:
Կասկածյալներին ձերբակալելուց հետո պարզվել է, որ նրանցից մեկը նախկինում նշանված է եղել աղջկա հետ, սակայն վերջինիս ընտանիքը չի համաձայնել աղջկան կնության տալ նրան:








































