Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը վստահ է, որ թիմը մոտ ապագայում երկարաձգելու է պայմանագրի ժամկետը կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի հետ:
Հատկանշական է, որ 17-ամյա կիսապաշտպանն այս մրցաշրջանում արդեն անցկացրել է 21 հանդիպում՝ նորամուտը նշելով նաև Անգլիայի ազգային թիմում:
«Ակումբն ու ֆուտբոլիստը սերտ հարաբերություններ ունեն: Իրականում ոչ մի կասկած չկա, որ մենք նոր պայմանագիր կստորագրենք Ռահիմ Ստերլինգի հետ: Ընթացիկ մրցաշրջանում նա պարզապես փայլում է»,- ասել է Ռոջերսը:








































