Ըստ «Ռենեսիս» հետազոտական ընկերության տվյալների՝ քաղաքացիական պատերազմում գտնվող Սիրիան տեղական ժամանակով ժամը 12:26–ից համաշխարհային համացանցից անջատվել է:
Սիրիային առնչվող բոլոր 84 ինտերնետ հասցեներն անհասանելի են: Ըստ ինտերնետ-ԶԼՄ-ների՝ համացանցի լիակատար անջատումն աննախադեպ երևույթ է:
Արևմտյան ԶԼՄ-ների պնդմամբ՝ լրագրողների հետ կապ հաստատած սիրիական ակտիվիստները հայտարարել են, որ երկրում առկա են նաև բջջային և քաղաքային հեռախոսակապի խնդիրներ:
Ցանցահենային Anonymous շարժումը որոշել է աջակցել Սիրիայի բնակչությանը և իր միկրոբլոգներից մեկում ներկայացրել է հեռախոսային գծի միջոցով համացանցին միանալու տարբերակ` նշելով, սակայն, որ նման միացումը «հեշտ վերահսկելի է և մատչելի՝ գաղտնալսման համար»:
Ընթացիկ տարվա նոյեմբերի 27-ին խափանվել էին երկրի 9 ալիքները, որոնք վերականգնվել էին 2 ժամվա ընթացքում:











































