Աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, ով 2012 թվականի մրցաշրջանից հետո ավարտեց իր մարզական կարիերան, հայտարարել է, որ առաջիկա տարում կատարելու է փորձարկող ավտոարշավորդի պարտականություններ:
«Ես նոր պայմանագիր եմ կնքել և աշխատելու եմ որպես փորձարկող ավտոարշավորդ: Սովորել եմ ամբողջությամբ կառավարել մտքերս: Ուրախ եմ, որ կարող եմ անընդհատ չմտածել «Ֆորմուլա-1»-ի մասին»,- Շումախերին մեջբերում է Stern-ը:
Միևնույն ժամանակ գերմանացին չի պարզաբանել`արդյոք նոր պայմանագիրը ստորագրել է «Մերսեդես»-ի հետ, որի կազմում հանդես է եկել 2010-2012 թվականներին: