Նոյեմբերի 29-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Գ.-ին այցելած քաղաքացի Ն. Ա.-ին:
Վերջինիս ազդրին կպչուն ժապավենով ամրացված է եղել փաթեթավորված «SUBUTEX»-ի վեց հաբ:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:









































