Բենգալյան սպիտակ վագրի երեք ձագեր, որոնք Չեխիայի «Լիբերեկ» կենդանաբանական այգու նոր բնակիչներ են, մի մեծ կարմիր գնդակ են նվեր ստացել: Այս մասին գրում է People-ը:
Ձյունաճերմակ վագրերը, որոնք հազիվ 6 ամսական են, չնայած գնդակի մեծությանը, հիանալի ժամանակ են անցկացրել միմյանց հետ գնդակ խաղալով:
Եռյակը (երկու արու, մեկ էգ) այգում զբոսաշրջային «ատրակցիոն» է դարձել հուլիսից: Հենց նրանք մեծանան, նրանց մայրը հավանաբար կմիջամտի խաղին որպես մրցավար:








































