Տիեզերքում հայտնաբերված հսկայական սև խոռոչը ամերիկացի աստղագետները չափել են Արիզոնայում, Կալիֆոռնիայում ու Հավայան կղզիներում տեղակայված 4 ռադիոհեռադիտակների օգնությամբ:
Գալակտիկայում գտնվող NGC 1277 անվանումը կրող սև խոռոչը գտնվում է Երկրագնդից 200 մլն լուսատարի հեռավորության վրա ու 17 մլրդ անգամ գերազանցում է Արեգակի կշիռը:
Գիտնականների խոսքով՝ հետազոտության արդյունքները ի վիճակի են փոխել սև խոռոչների ծագման ու զարգացման տեսությունը` հաղորդում է BBC-ն:
Սև խոռոչն առաջանում է գրավիտացիոն անսահմանափակ սեղմման արդյունքույմ, ինչը հաճախ տեղի է ունենում խոշոր աստղերի մահից հետո:
Դրանք ստեղծում են գրավիտացիոն այնքան ուժեղ ձգողություն, որ չեն կարողանում լքել անգամ լույսի արագությամբ սլացող օբյեկտները:









































