Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությանը կից բնական աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնել է, որ Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների թիվը հասել է 129,846 մարդու: Նրանց տեղավորել են 13 վրանային քաղաքում, 1 ժամանակավոր ընդունման կենտրոնում և 1 տնակային քաղաքում:
Սիրիացի փախստականներին տեղավորել են երկրի 7 նահանգներում. 12,858-ը գտնվում են Հաթայում, 23,531-ը՝ Գազիայնթեփում, 13,667-ը՝ Քիլիսում, 49,412-ը՝ Շանլըուրֆայում, 8003-ը՝ Օսմանիեում, 6400-ը՝ Ադըյամանում, 15,459-ը՝ Քահրամանմարաշում: Ընդհանուր առմամբ, 2011 թվականի ապրիլից Թուրքիայի սահմանն է հատել 170,000 սիրիացի փախստական:
Հիշեցնենք, որ Թուրքիան արդեն իսկ 400 միլիոն դոլար է ծախսել սիրիացի փախստականների վրա:









































