Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2013թ. սկզբին կայցելի Հայաստան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Նովոստի Արմենիա» գործակալությունը, հայտնել է Ռուսաստանի Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի անդամ, ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը:
«Ամենայն հավանականությամբ տարվա սկզբին տեղի կունենա նախագահ Պուտինի այցը Հայաստան»,- ասել է նա՝ հավելելով, որ այցի կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէ:






































