1991-1995թթ. Հարավսլավիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում գործած բոսնիական միավորումներից մեկի նախկին սպան Բոսնիայի և Հերցեգովինայի կառավարության հարցմամբ ձերբակալվել է ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:
ԱՄՆ-ի էմիգրացիոն և հարկային ոստիկանությունը Նյու Յորք նահանգի Ուտիկա քաղաքում ձերբակալել է 50-ամյա Սուլեյման Մույագիչին: Նա օրինական հիմքով քաղաքում է բնակվում 1997 թվականից:
Նրան կասկածում են բոսնիական բանակի գերեվարված զինվորներից մեկին կախաղան բարձրացնելու և ևս մեկին կտտանքների ենթարկելու մեջ:
Բոսնիա Հերցեգովինան Հարավսլավիայի կազմից դուրս գալու մասին հայտարարել է 1992 թվականին, որից հետո հանրապետությունում պատերազմ է սկսվել բոսնիացի մուսուլմանների, սերբերի և խորվաթների մասնակցությամբ: Պատերազմը շարունակվել է մինչև 1995 թվականը:









































