Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազությունը սկսել է հետաքննել նախորդ տարվա մայիսի 26-ին Թբիլիսիում ընդդիմության ցույցի կոշտ ցրման հանգամանքները: Այդ ակցիայի ժամանակ ցուցարարները պահանջել էին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականը:
Վրաստանի գլխավոր դատախազությունը, այդ ցույցի ցրման հետ կապված, հարցաքննել է երկու լրագրողի, որոնք ներկայացնում են «Ասավալ դասավալի» թերթը: Իրենց լրագրողական գործունեության ժամանակ ցույցը ցրող հատուկջոկատայինները նրանցից մեկի վրա արձակել են 37, իսկ մյուսի վրա՝ 17 ռետինե փամփուշտներ:
Ցույցի ցրման ժամանակ զոհվել էր երեք ցուցարար, ինչպես նաև մեկ ոստիկան, որին վրաերթի էին ենթարկել տվյալ տարածքը լքել փորձող ցուցարարները: Այդ ակցիայի մասնակիցներից 40-ը ցայժմ մնում են կալանքի տակ:










































