Եգիպտոսի լիբերալ ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Համդին Սաբահին, հայտարարել է, որ Թահրիրի հրապարակում նախագահ Մուհամմադ Մուրսիի զորակցության ակցիա անցկացնելու իսլամիստների որոշումը երկրում քաղաքացիական պատերազմ սկսելու կոչ է:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հասարակա-քաղաքական ազգային շարժման ղեկավար նշել է, որ իրենք ողջունում են իսլամիստական կուսակցությունների գործողությունները, որի հետևանքով չեղյալ հայտարարվեց երեքշաբի նախատեսված ցույցը, քանի որ այն համընկնում էր հասարակական շարժման ցույցի հետ:
«Սակայն շաբաթ օրը բազմահազարանոց ցույց անցկացնելու մասին նրանց որոշումը և ցույցի ընտրության վայրը՝ Թահրիրր հրապարակը, նշանակում է, որ նրանք (իսլամիստները-1in.am) քաղաքացիական պատերազմի կոչ են անում»,-հայտարարել է նա:
Ընդդիմության առաջնորդի կարծիքով՝ այժմ անհրաժեշտ է չեղյալ հայտարարել Սահմանադրական հռչակագրում տեղ գտած փոփոխությունները և երկրի հասարակա-քաղաքական ուժերին երկխոսության կոչ անել:
Սաբահին հավելել է, որ լիբերալ կուսակցությունները կոչ են անում «հակված մնալ այս ազգային ընտրությանը» և համոզված են, որ եգիպտացիները թույլ չեն տա, որպեսզի ներկայիս հակամարտությունը վերածվի քաղաքացիական պատերազմի:











































