Իսրայելը մեղմացրել է դիրքորոշումը ՄԱԿ-ում Պաղեստինի կարգավիճակի հարցում: Իսրայելի դիրքորոշման փոփոխումը տեղի է ունեցել Վաշինգտոնի ճնշման ներքո՝ հաղորդում է The Guardian-ը:
ՄԱԿ-ում Պաղեստինի կարգավիճակի բարձրացման մասին բանաձևի նախագծով Գլխավոր ասամբլեայում քվեարկությունից առաջ վերջին պահին Իսրայելը ետ է կանգնել պատասխան պատժամիջոցների ընդունումից:
Ավելի վաղ Իսրայելի պաշտոնատար անձինք ՄԱԿ-ում կարգավիճակի բարձրացման վերաբերյալ պաղեստինյան կողմի հայցի ներկայացման դեպքում հայտարարում էին 1993 թվականին Օսլոյում կնքված խաղաղ համաձայնագրի վերանայման հնարավորության մասին, հայտնում պաղեստինյան վարչակազմի համար հարկերի ու մաքսատուրքերի հավաքումը դադարեցնել: Նրանք նույնիսկ սպառնացել էին տապալել պաղեստինյան ղեկավարությունը, կազմալուծել Պաղեստինյան ինքնավարությունը: Նախագծից հրաժարվելու դեպքում խոստացել էին վերացնել բնակիչների գործունեության սահմանափակումները:
Սակայն այժմ Երուսաղեմում փորձում են ամեն կերպ նվազեցնել քվեարկության նշանակությունը՝ գրում է պարբերականը:
«Մենք չեղյալ չենք հայտարարի մեր կողմից ստորագրված համաձայնագիրը,- թերթին հայտնել է իսրայելական կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը,- երբ մենք որոշում ենք պատասխանել, մենք մանրակրկիտ կերպով կշռադատում ենք մեր քայլերը: Մենք կանենք իսրայելական օրենքների և պաղեստինցիների հետ կնքած համաձայնագրի շրջանակում մեզնից կախված ամեն ինչ»,- ընդգծել է նա:
Պարբերականը նշում է, որ Իսրայելի դիրքորոշումը փոխվել է Վաշինգտոնի ճնշման արդյունքում: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը անցած շաբաթ Երուսաղեմում վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցություններում նախազգուշացում էր կատարել` կապված Պաղեստինյան ինքնավարությունն ապակայունացնելու փորձերի հետ:
Իսրայելի պաշտոնատար անձինք հայտարարում են, որ կդատեն պաղեստինյան ղեկավարության գործողությունների մասին՝ կախված այն բանից, թե ինչպես այն կօգտագործի իր նոր՝ դիտորդ-պետության կարգավիճակը ՄԱԿ-ում: Մասնավորապես, խոսքը այն մասին է, թե պատրաստվո՞ւմ է արդյոք պաղեստինյան կողմն օգտվել Միջազգայն քրեական դատարան դիմելու իրավունքից՝ հետաքննություն անցկացնելու, թե Իսրայելը իրականացրե՞լ է ռազմական հանցագործություն:









































