Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Պոդրիգ Մերֆին «Ռեգիոն կենտրոնին» տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ-ի շրջանակներում դիտարկվում է Վրաստանին աջակցելու թիմի ստեղծման հնարավորությունը, որը կբազավորվեր Վիեննայում.
«Վրաստանում ԵԱՀԿ առաքելությունը փակվել է 2009 թվականին: Չնայած դրան՝ մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել կողքից և ուղիներ ենք որոնում փոխգործակցության մեծացման համար: Դա կլիներ հավելյալ ներդրում Ժնևյան միջազգային քննարկումներում մեր գործունեության մեջ
Ոգևորվելով ՄԱԿ-ի մոդելից՝ ԵԱՀԿ-ն հատուկ դիտարկում է իր շրջանակներում աջակցության թիմի ստեղծման հնարավորությունը, որը կբազավորվեր Վիեննայում: Իհարկե, պետք է հաշվի առնել բոլոր հնարավոր տարբերակները և դրանք համաձայնեցնել համապատասխան դերակատարների հետ՝ ներառյալ Ռուսաստանը:
Մենք այդ հարցը կբարձրացնենք բոլոր շահագրգիռ կողմերի մոտ և կշարունակենք ջանքեր գործադրել՝ խնդրի լուծումը գտնելու համար, որը կհամապատասխանի բոլոր կողմերի շահերին»:









































