Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի պսակադրության կապացությամբ լույս է տեսել Apple-ի պլանշետային iPad2-ի նոր հավելված: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հավելվածում տեղ են գտել նորություններ հարսանիքի մասին, տեղեկություններ այն վայրերի մասին, որոնք կապված են Ուիլյամի և նրա ընտրյալի կյանքի հետ, նաև՝ թե ինչպես վարվել հարսանիքի ժամանակ թագավորական ընտանիքի հետ, ճաշկերույթի էթիկետի նորմաները և այլն: Այն ստացել է «Թագավորական հարսանիք 2011» (Royal Wedding 2011) անվանումը: Հավելվածը նաև հնարավորություն է տալիս ստանալու թարմ նորություններ և նկարներ: Այն այս պահին անվճար հասանելի է Apple-ի iTunes Store հավելվածների խանութում:
Հիշեցնենք, որ հարսանիքը տեղի կունենա այս տարվա ապրիլի 29-ին Վեսթմիսթերյան աբբայությունում: Այդ միջացառմանը հրավիրվել է 1900 մարդ: