Wednesday, 22 03 2023
Պետք է համբերեք․ «Հրապարակ»
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է
Լավրովի սպառնալիքները առարկայացան․ կա մեկ հայ գերեվարված՝ Սև լճի հատվածում
Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ
Տարոն Միրոյանն ու Դավիթ Դալլաքյանը հարցաքննվել և ազատ են արձակվել
23:10
«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ​​ծածկոց է ապահովում». Բլինքեն
Թուրքիան «պլստու՞մ» է չին-ռուսական ծրագրերից․ Էրդողանը հայտարարել է
23:00
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հզորացնելու է Արևմուտքի դերը
22:15
Ղրիմում քաղաքացիական բնակչության համար արյան և դեղամիջոցների պակաս կա
Լավրովի նշած անվտանգային ճարտարապետության մեջ Հայաստանը չունի որևէ տեղ և դեր
21:50
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց
Էրդողանը պաշտոնապես գրանցվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
Վրաստանի խորհրդարանը վերադարձնում է ապաօլիգարխացման օրենքը
Վարչապետն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը

Հնարավոր է՝ դիվերսիոն խմբի անդամները կապված լինեն երիտասարդի անհետացման հետ. Սեյրան Օհանյան

«Կարծում եմ, որ այն տեղեկատվությունը, որը կա պաշտպանության նախարարության ու նաև տարբեր ԶԼՄ-ների կողմից, բնութագրում է այն իրականությունը, որ եղել է: Դիվերսիոն հետախուզական գործունեություն են ծավալել, ընդ որում՝ դիվերսիոն հետախուզական գործունեության մեջ հակառակորդի բանակի ղեկավարությունը նաև օգտագործում է հանցավոր խմբերի, որոնք ծանոթ են այդ տարածաշրջանին և նաև մեր օրենքների համաձայն հանցագործություն են կատարել: ԼՂՀ իրավապահ մարմիններն այսօր այդ խնդրի շուրջ քրեական գործ են հարուցել, և նրանք պատասխան կտան և՛ մեր օրենքների, և՛ միջազգային նորմերի պահանջների համաձայն»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախօրեին իրականացված դիվերսիոն գործողություններին՝ ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարը, անդրադառնալով տարբեր ազատամարտիկների հնչեցրած կարծիքին, թե նրանք բնավ էլ դիվերսանտներ չեն եղել և 3 տարի Հայաստանում առևտրով են զբաղվել, ասաց. «Այդպիսի տեղեկություններ մենք չունենք: Այսօր շատ-շատ անհատներ,- և ցավալի է, որ նրանց մեջ կան նաև մեր մարտական ընկերները,- փորձում են գնահատականներ տալ և ասել, որ, ասենք, ծառայությունը թերի է կազմակերպված: Նրանք են ասում նաև, ովքեր եղել են մեր սահմանագծի տարբեր հատվածներում, մանավանդ Քարվաճառում, որտեղ ԼՂՀ ՊԲ զորքերը հերթապահություն են իրականացնում, լեռնաանտառային պայմանները հնարավորություն չեն ստեղծում ամբողջությամբ փակել: Այդպիսի դեպքեր միշտ էլ եղել են, և ընդհակառակը՝ մենք այսօր փառք պետք է տանք մեր զինվորներին, ովքեր կարողացել են հայտնաբերել, վնասազերծել, մեկ հոգու ոչնչացնել և երկու հոգու գերեվարել»:

Ինչ վերաբերում է նրանց դիվերսանտ չլինելուն՝ պաշտպանության նախարարը հորդորեց, որ յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ համապատասխան մասնագետը, փորձագետները գնահատական տան: «Մենք ասել ենք՝ հստակ է, որ եղել է դիվերսիոն հարձակում»,- ասաց նա:

Հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ է ակտիվացել Ադրբեջանը, նախարարը նկատեց. «Ադրբեջանը միշտ էլ փորձել է ակտիվ լինել, միշտ էլ փորձել է լարվածություն ստեղծել առաջին գծում՝ դրանով փորձելով ազդել այն կառույցների վրա, ովքեր զբաղվում են Ղարաբաղյան խնդրով՝ չհասկանալով, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն երբեք չեն ուզում երկրորդ անգամ պարտադրված վիճակում լինել: Բայց ես ասում եմ, որ երկխոսությունն է այն միակ ճանապարհը, որով մենք կարող ենք ԼՂՀ կարգավորման խնդիրը խաղաղ ճանապարհով հասցնել մինչև վերջ»:

Նախարարը անդրադառնալով օրերս անհետացած 17-ամյա պատանու դեպքին՝ կարծիք հայտնեց, որ հնարավոր է՝ քրեական գործի ընթացքում պարզվի, որ դիվերսիոն խմբի անդամները կապված լինեն երիտասարդի անհետացման հետ: «Քեական գործը ամեն ինչ կպարզի»,-ասաց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում