Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է 300 մլրդ եվրոյի ներդրումների ծրագրի մեկնարկի մասին, որը նպատակ ունի վերածնունդ հաղորդել եվրոպական տնտեսությանը, երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծել և հաջորդ 3 տարիներին խթանել տնտեսության աճը: Այս մասին հայտնում է France-Presse-ը:
Գումարը կհատկացվի առկա բյուջետային ռեսուրսներից՝ Եվրոպական ներդրումային բանկի հիմնադրամներից և մասնավոր ոլորտից՝ չխախտելով բյուջետային դեֆիցիտի և պետպարտքի վերաբերյալ ԵՄ խիստ կանոնները:
«Մեզ անհրաժեշտ է Եվրոպայի վերաինդուստրալացում»,-պարզաբանել է Յունկերը՝ խոստանալով ներդրումներ էներգետիկայի, տրանսպորտի և արդյունաբերության ոլորտներում: